25 հոկտեմբերի 2006 - 15:29 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն նոյեմբերին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոյեմբերի 14-ին կայանալիք հանդիպումից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նշենք, որ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: Բրյուսելյան հանդիպման ժամանակ կորոշվի ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջան կատարելիք հանդիպման ճշգրիտ ժամկետը: