26 հոկտեմբերի 2006 - 17:26 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռուսաստանի դերը հակամարտությունների կարգավորման մեջ անփոփոխ է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը Ռուաստանի դերը հակամարտությունների կարգավորման հարցում անփոփոխ է համարում: «Ռուսաստանը մեծ տերություն է, որը շատ բաների համար է պատասխան տալիս համաշխարհային գործերում, եւ նրա ներկայությունը հակամարտությունների կարգավորման մեջ անփոփոխ է»,- հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ Կրեմլում: Կողմերը նշել են Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության բարձր մակարդակը: «Համագործակցությունը զարգանում է, եւ մեր գնահատականներով շատ հաջող է զարգանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը: «Մենք համագործակցում ենք ամբողջ միջազգային հանրութան համար կարեւոր պրակտիկ բնագավառներում»,- նշել է նա, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: