26 հոկտեմբերի 2006 - 17:43 AMT
Բաքուն եւ Անկարան Վրաստանին վարկ կտրամադրեն Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի նախագծի իրականացման համար
Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրում են Վրաստանին երկարաժամկետ վարկ տրամադրել` 200 մլն. դոլարի չափով, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախագծի իրականացման եւ Մարաբդա-Ախալքալաք հատվածի վերականգնման համար: Վրաստանը կմարի պարտքը երկաթգծի շահագործումից ստացված շահույթի շնորհիվ 10-12 տարվա ընթացքում: Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու կառուցումը կարժենա մոտ 422 մլն. դոլար: Ներկա դրությամբ դիտարկվում են նախագծի ֆինանսավորման տարբերակները: Մոտ ժամանակներս Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարները կքննարկեն դրա վերջնական տարբերակը, հայտնում է ԱՊԱ-ն: