27 հոկտեմբերի 2006 - 16:52 AMT
Միլանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Միլանի (Իտալիա) գավառի խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձեւ: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, բանաձեւն ընդունվել է Միլանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության Սենատի այդ որոշմանը խոչընդոտելու բոլոր փորձերին հակառակ: