28 հոկտեմբերի 2006 - 14:53 AMT
Բաքվում Ֆրանսիայի դեսպանը պատճառներ չի տեսնում է ԵԱՀԿ ՄԽ կազմից Փարիզի դուրս բերման համար
Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի վերաբերյալ առաջարկի ընդունումն ընդհանրապես չի նշանակում, որ տվյալ օրինագիծը հենց այսօր կմտնի ուժի մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Բերնար դյու Շաֆոն: Նրա խոսքերով, դրա համար օրենքը պետք է երկար եւ բազմաստիճան օրենսդրական գործընթաց անցնի. սկզբում Սենատը պետք է այն օրակարգում ընդգրկի, հետո Սենատը պետք է հաստատի օրենքը նույն տեքստով (բովանդակությամբ), որ ներկայացրել է ժողովը: «Հաշվի առնելով Սենատի նախագահ Կրիստիան Պոնսլեի բարեկամական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ` ես դա մեծ կասկածի տակ եմ դնում: Նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի քվերակած օրենքների բովանդակության տարբերության դեպքում, լսումներ են անցկացվելու ընդհանուր տեքստ ընդունելու համար, եւ, վերջապես, օրենքը պետք է հաստատի հանրապետության նախագահը, ով, իր հերթին, կարող է փաստաթուղը ուղարկել խորհրդարան վերանայման համար: Եթե այս օրենքը այդ խոչընդոտները չհաղթահարի մինչեւ 2007 թվականի ապրիլ ամիսը, ապա առաջարկն իր ուժը կկորցնի: Բացի այդ, օրենը պետք է դիտարկի Սահամադրական խորհուրդը, որը կարող է փաստաթուղթը համարել Ֆրանսիայի Սահմանադրությամբ ընդունված խոսքի եւ մտքի ազատությանը հակասող»,- նշել է Բերնար դյու Շաֆոն:
Ամեն դեպքում, խոսքը գնում է ոչ թե կառավարության մասին, որը դեմ է այս օրենքին եւ գտնում է, որ այս փաստաթուղը անտեղի է եւ նշնակություն չունի: Խոսքը գնում է առաջարկի մասին խորհրդարանում: Ֆրանսիայի արտաքին քաղաքականությամբ զբաղվում են կառավարությունն ու նախագահը: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը տարվում է ոչ թե խորհրդարանի, այլ կառավարության, մասնավորապես արտգործնախարարության կողմից: Այդպիսով, պատճառներ չկան ԵԱՀԿ ՄԽ կազմից Ֆրանսիայի դուրս բերման համար, որում նա երկար ժամանակ չեզոք եւ անաչառ դիրքորոշում է գրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Նաեւ պատճառներ չկան Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահության քննարկման համար»,- ընդգծել է ֆրանսիացի պատգամավորը, հայտնում է «Թրենդը»: