28 հոկտեմբերի 2006 - 16:30 AMT
Գ. Իսագուլյան. ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է
Առողջ մրցակցության բացկայության պատճառով երկրի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների արդյունքը, որպես այդպիսին, կանխորոշված է: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հոկտեմբերի 28-ին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ քաղաքական ընդդիմությունը, քաղաքական երկխոսությունը եւ քաղաքական վիճաբանությունը պետք է ուղված լինեն որոշակի քաղաքական հարցերի կարգավորմանը, այլ ոչ թե որոշակի անձանց դեմ: Իսագուլյանը նկատել է, որ ներկա դրությամբ Հայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը չի իրականացնում իր հիմնական ֆունկցիաները, այլ միայն զբաղված է քննադատությամբ եւ կոնկրետ անձանց դեմ ուղղված հայհոյանքներով: Այդ կապակցությամբ, գտնում է Իսագուլյանը, երկրի խորհրդարան կանցնեն միայն այն կուսակցությունները, որոնք ունեն երկրի զարգացման հստակ մշակված ծրագիր, ակտիվորեն հանդիպում են շրջանների բնակչության հետ, որոնք ժամանակ չեն ծախսում միջանձնային հարաբերությունները կարգավորելու վրա:

Նախագահի խորհրդականի գնահականներով, քաղաքական դաշտում ստեղծված իրադրությունը բացասական ազդեցություն կունենա ընտրությունների վրա, քանի որ պարտություն կրած քաղաքական ուժերը «նորից կսկսեն երգը նրանց անօրինականության մասին»` փորձելով արդարացնել սեփական անգործությունն ու անգործունակությունը: Առնչվելով նախագահական ընտրություններին` նա նկատեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում ամենանախընտրելի թեկնածուն Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է, քանի որ հանդիսանում է առավել պատրաստված քաղաքական գործիչը, հայտնում է Regnum-ը: