28 հոկտեմբերի 2006 - 17:19 AMT
Երեւանում բացվել է Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան
Հեկտեմբերի 27-ին Երեւանում կայացել է Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումը: Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ, արտասահմանյան պետությունների դեսպանատների, ԶԼՄ-ների, Հայաստանի Ազգությունների Միության ներկայացուցիչներ, Հրեական համայնքի անդամներ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի Հրեական համայնքում, հայ հայտնի երգահան Վիլի Վայները խնդրեց մեկ րոպե լռությամբ նշել Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը, հետո նրա «Երգ Երգոց» ստեղծագործության ջութակային կատարման ներքո կայացել է հուշարձանի բացումը: Ժապավենը կտրելու պատվավոր իրավունքը տրվեց Հայաստանի Հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերին, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշա Մեիր-Բուրշտեյնին, մեկենաս, «Արարատից Սիոն» գրքի հեղինակ Ալեքսանդր Պորյադոչնիին եւ կոմպոզիտոր Վիլլի Վայներին: Հայաստանի գլխավոր ռաբբին մոմ վառեց եւ Կադիշ կարդաց, ինչից հետո հնչեց երաժշտությունը «Շինդլերի ցուցակը» կինոնկարից: