29 սեպտեմբերի 2015 - 00:21 AMT
Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր

Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետևանքով:

Ինչպես գրում է BBC-ն, աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոհիական համալսարանում արված և Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:

Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում, նշում է Guardian-ը: Այն կրում է հայկական Գառնի գյուղի անունն ու անվանակոչվել է 2015 թվականի ապրիլի 24-ին:

2011 թվականին Արիզոնայի համալսարանի գիտնական Ալֆրեդ Մաքուենը կոլեգաների հետ՝ հետազոտելով HiRISE խցիկով արված կուսանկարները, հայտնաբերեցին խառնարանում 0.5-5 մետր լայնությամբ մուգ բծեր, որոնք հայտնվում էին ամռանն ու անհետանում ձմռան ժամանակ: Գիտնականները ենթադրեցին, որ դա աղի բարձր պարունակությամբ ջրի հետքեր են: այսպիսի ջուրը չի սառում ամռանը, երբ ջերմաստիճանը տվյալ հատվածում բարձրանում է մմինչև 250-300 կելվին (-23-ից -26 ջերմաստիճան Ցելսիուսի սանդղակով): ԱՅն ժամանակ նշվում էր, որ զուտ դիտարկումը չի ապացուցում «առուների» գոյությունը:

Նոր աշխատանքում, որը NASA-ն անվանել է Մարսի գաղտնիքի բացահայտում, Մաքյուենի խումբն ապացույցներ է բերել նախնական վարկածի օգտին: