30 սեպտեմբերի 2015 - 21:31 AMT
«ՀԷՑ»-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը վաճառվեցին «Տաշիր»-ին. Սուբսիդավորումը կշարունակվի ևս 1 տարի

«Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էնորգոակտիվների առք-վաճառքի գործընթացը: Այդ մասին է հայտնում «Տաշիր» ընկերության կայքէջը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. այն կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԵՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա:

Ավելի վաղ սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՈ»-ն հայտնեց ակտիվների վաճառքի մասին, սակայն այնուհետև չեղյալ համարեց հայտարարությունը: Ուշագրավ է, որ ընկերության վաճառքի մասին հաղորդագրությունը հաջորդեց սակագինը բարձրացնելու որոշման հիմնավորված լինելու մասին խորհրդատվական ծառայության հայտարարությանը: