1 հոկտեմբերի 2015 - 11:42 AMT
ՀԾԿՀ-ն թույլատրել է վաճառել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը «Տաշիր»-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հոկտեմբերի 1-ի նիստին հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալ:

Այս որոշմամբ, ՀԾԿՀ-ն թույլ է տվել «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը ՀԷՑ-ը վաճառել կիպրոսյան «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:

«Կոմերսանտը» նախկինում հայտնել էր, որ ըստ Կիպրսոի ռեեստրի, Liormand-ի ընկերությունների շղթան բերում է Marcuard Trust Ltd-ին, որը Marcuard Heritage-ի կազմում է: Ընկերության գլխավոր տնօրենն ու համասեփականատերը Սինան Բոդմերն է` «Տաշիր» խմբի Ֆորա բանկի տնօրենների խորհրդի անդամը: Marcuard Heritage-ի մյուս համասեփականատերը Հանս Յորգ Ռուդլոֆն է, որը 7 տարի եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ: «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը նաև ՀԷՑ-ի նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ»-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՈ» ընկերությունն ավարտել են Հայաստանում էնորգոակտիվների առք-վաճառքի գործընթացը: Այդ մասին է հայտնում «Տաշիր» ընկերության կայքէջը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «Տաշիրը» ձեռք կբերի «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ու Հրազդանի ՋԷԿ-ը: Կառավարությունն արդեն հաստատել է գործարքը. այն կավարտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշումից հետո:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ապագա պլաններում է ՀԵՑ ֆինանսական գործունեության օպտիմիզացման, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ուժեղացման նպատակով հակաճգնաժամային ծրագրի ընդունումն ու բաշխիչ ցանցերի սարքավորումների արդիականացումն է: «Հայաստաննի հանրապետության բնակչության աջակցության նպատակով որոշում է ընդունվել անձնական հաշիվներից Հայաստանի կառավարության հետ համատեղ հատուցել բարձրացված և մինչև օգոստոսի 1-ը գործող սակագնի տարբերությունը հետագա մեկ տարվա ընթացքում», - ասել է նա:

Ավելի վաղ սեպտեմբերի 30-ին «Ինտեր ՌԱՈ»-ն հայտնեց ակտիվների վաճառքի մասին, սակայն այնուհետև չեղյալ համարեց հայտարարությունը: Ուշագրավ է, որ ընկերության վաճառքի մասին հաղորդագրությունը հաջորդեց սակագինը բարձրացնելու որոշման հիմնավորված լինելու մասին խորհրդատվական ծառայության հայտարարությանը: