1 հոկտեմբերի 2015 - 14:33 AMT
Լևոն Արոնյանը վերադարձել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակ

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման՝ 2015-ի հոկտեմբերի ցուցակը։ Հայաստանի առաջատար գրոսմայստեր, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում է։

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակն ունի հետևյալ տեսքը. Մագնուս Կարլսեն, Հիկարու Նակամուրա, Վեսելին Տոպալով, Վիշվանաթան Անանդ, Անիշ Գիրի, Ֆաբիանո Կարուանա, Լեւոն Արոնյան, Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսանդր Գրիշչուկ:

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող «Sinquefield Cup» շախմատային գերմրցաշարը, որը միավորել էր երկրագնդի 10 ուժեղագույն շախմատիստներին, ավարտվեց Լևոն Արոնյանի հաղթանակով։ Վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ և 6 միավորով դարձավ չեմպիոն։

Մրցաշարի 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ներկայիս աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 3-րդ հորիզոնականը՝ Հիկարու Նակամուրան։