31 հոկտեմբերի 2006 - 17:01 AMT
Եվրոպայի թուրքերը սեւ ծաղկեպսակներ են դրել Գերմանիայի քաղաքներում Ֆրանսիայի հյուպատոսարանների շենքերին
Եվրոպայի թուրքական ասոցիացիաների միության ներկայացուցիչները սեւ ծաղկեպսակներ են դրել Գերմանիայի մեծ քաղաքներ Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում, Մյունխենում եւ Շտուտգարտում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսարանների շենքերին` բողոքելով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունման դեմ: Միության նախագահ Ռեջեփ Յիլդիրիմը հայտարարել է, որ «մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանող Ֆրանսիան արատավորում է իր պատմությունը այդ օրենքի ընդունումով»: Միեւնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ օրինագիծը չի ընդունվի Ֆրանսիայի Սենատի կողմից: