3 հոկտեմբերի 2015 - 11:38 AMT
Գերմանիայում կրակել են ԼՂՀ ներկայացուցչի տան վրա

Բեռլինում hոկտեմբերի 2-ին կրակել են Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա, տուժածներ չկան: Այս մասին տեղեկացրել է ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։

Սադոյանի խոսքով՝ դեպքը հավանաբար կապված է Գրիգորյանի վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ։

Հարություն Գրիգորյանը զբաղվում է միջազգային հանրային իրավունքի տեսակետից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ: