1 նոյեմբերի 2006 - 17:25 AMT
ԵԽԽՎ ղեկավար. Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական օրինագիծը չի ազդի Թուրքիա-ԵՄ բանակցությունների վրա
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից բացասաբար չի անդրադառնա ԵՄ-ին Թուրքիային անդամակցության գործընթացի վրա: Նրա խոսքերով, «Թուրքիան Եվրոպայի մի մասն է, սակայն Անկարայի անդամակցումը ԵՄ-ին շատ ժամանակ կզբաղեցնի, եւ ֆրանսիական օրինագիծը չի ազդի նրա վրա»: «Թուրքիան վաղուց արդեն էական դեր է կատարում ԵՄ գործունեության մեջ»,-հայտարարել է Ռենե վան դեր Լինդենը, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը: