1 նոյեմբերի 2006 - 18:30 AMT
Հայաստանի նախագահը հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի հետ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ: Հանդիպումների մանրամասները չեն հաղորդվում: Այսօր օրվա երկրորդ կեսին Հայաստանի նախագահը վերադարձել է Երեւան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: