7 հոկտեմբերի 2015 - 14:38 AMT
ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 5-ի առողջական վիճակը բավարար է. Այս մասին հայտնել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Զինծառայողներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. նրանց վիճակի փոփոխություն չկա՝ շարունակում է մնալ ծանր կայուն, իսկ հիվանդասենյակ տեղափոխված մնացած 5-ի վիճակը միջին ծանրության է, գրում է Tert.am-ը:

Վերջին շրջանում իրավիճակը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:

Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը: