7 հոկտեմբերի 2015 - 15:07 AMT
Facebook-ում լուսանկարների վրա նկարելու գործառույթ է հայտնվել

Facebook սոցցանցը օգտատերերի ներբեռնած լուսանկարների վրա նկարելու գործառույթ է ներմուծել` Doodle անվանումով: Ամեն օր Facebook է ներբեռնվում մոտ 2 մլրդ լուսանկար, գործառույթը մատչելի կլինի սոցցանցի բջջային հավելվածի օգտատերերին:

Որևէ բան նկարելու համար պետք է ներբեռնել լուսանկարը, հետո անցնել պատկերի խմբագրման բաժին և ընտրել համապատասխան ռեժիմ: Նախատեսված է գույնի և վրձնի տրամաչափի ընտրություն համապատասխան սլայդերներրի միջոցով: Doodle-ով Facebook-ի թարմացված տարբերակը հասանելի է օգտատերերին ամբողջ աշխարհում:

Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Facebook-ն իր բջջային հավելվածներում սկսել է փորձարկել պրոֆիլի տեսագրության գործառույթով ավատարների փորձարկումը: Այդ մասին հայտնել էր սոցցանցի թիմը:

Այժմ Facebook-ի iOS-հավելվածի օգտատերերի մի մասը Մեծ Բրիտանիայում և Կալիֆորնիայում կարող է որպես պրոֆիլի ավատար կարճ տեսագրություն ներբեռնել: Տևողությունը չի հստակեցվում` մոտ 7 վայրկյան: Նաև հայտնի չէ, թե երբ այն մատչելի կլինի բոլոր օգտատերերի համար:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։