2 նոյեմբերի 2006 - 17:44 AMT
ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Թուրքիայի եւ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարներ հրատապ հանդիպումը
Եվրամիությունն այսօր չեղյալ հայտարարեց կիրակի օրը ծրագրված բանակցությունները Թուրքիայի եւ Կիպրոսի արտգործնախարարների միջեւ: Հրատապ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Հելսինկիում կիրակի եւ երկուշաբթի օրերին, հրավիրվել էր Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների տապալումը կանխելու համար: Միկկո Նորրոսը, որը խոսնակի դերն է կատարում Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության ընթացքում, հայտնել է, որ հանդիպումը չի կայանա, քանզի «անհնար է բոլորին հավաքել նույն սեղանի շուրջը», հայտնում է «Ազատություն» ռադիոկոյանը: Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կհրապարակի հիմնարար զեկույց Թուրքիայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, որը աղբյուրների համաձայն, խիստ քննադատական է լինելու: