3 նոյեմբերի 2006 - 13:33 AMT
Jane's. Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը մինչեւ 2009 թվականը չափազանց անհավանական է
Jane's հեղինակավոր հետազոտական խմբի վերջին վերլուծականի համաձայն` Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը մինչեւ 2009 թվականը չափազանց անհավանական է: «Հակառակ որոշ հուսադրող նշանների, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հազիվ թե մոտ ժամանակներս համաձայնության հասնեն` նույնիսկ եթե կրկին հանդիպեն այս տարի: Քանզի կողմերից որեւէ մեկը չի ցանկանա նման նուրբ հարցում փոխզիջման գնալ ընտրությունների տարիներին, այդ ձախողումը չափազանց անհավանական կդարձնի որեւէ համաձայնության կայացումը 2009 թվականից առաջ»,֊ - գտնում են Jane's-֊ի վերլուծաբանները: «Հետեւաբար, Ղարաբաղի պատճառով հայ֊-ադրբեջանական նոր պատերազմի հավանականությունը, որն այժմ փոքր է, ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,֊ - եզրափակում են վերլուծական կենտրոնի մասնագետները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: