13 հոկտեմբերի 2015 - 12:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սբ Անանիայի հիշատակության օրն է. Առաքյալի աջը բերվել է Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցի [ֆոտոռեպորտաժ]

Հոկտեմբերի 13-ը Սբ Անանիա և ևս 5 առաքյալի հիշատակության օրն է: Այդ առթիվ Անանիայի աջը Գարեգին Բ-ի արտոնմամբ Մայր աթոռից Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցի է բերվել: Առավոտյան քահանաներն ու հավատացյալները թափորով դիմավորել ու մասունքակիր աջը եկեղեցի են տեղափոխել, ինչից հետո պատարագ է մատուցվել:

Այն եկեղեցում կպահվի մինչև հոկտեմբերի 13-ի երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 17:30-ը:

Անանիան Քրիստոսի 72 աշակերտից էր: Ավետարանում նա հիշատակվում է որպես Աստծո անունից Պողոս առաքյալին կուրությունից բժշկող: Սրբի գերեզմանը Զորավոր Սբ Աստվածածին եկեղեցու բակում, որը Երևանի հնագույն եկեղեցիներից է:

Սբ Անանիայի աջի դիմավորումը

Սկզբում այն կոչվել է Սբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սբ Զորավոր Աստվածածնի, քանի որ այնդեղ է պահվել «Զորավոր» ավետարանը։ Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր։ Այստեղ է նաև առաքյալի մատուռ-դամբարանը: Անանիա առաքյալի տունը, ըստ բազմաթիվ մատենագիրների, հիշատակվում է Դամասկոսը, որտեղ ժամանակին պահվել են սրբի մասունքները:

ՖՈՏՈՇԱՐՔ