4 նոյեմբերի 2006 - 17:17 AMT
ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային հանել Հայաստանի սահմանների շրջափակումը
Թուրքիայում բարեփոխումների վերաբերյալ ԵՄ զեկույցում, որը հրատարակվել է The New Anatolian գործակալության կողմից մյուս շաբաթ փաստաթղթի հրապարակումից առաջ, Եվրամիությունը Անկարային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Ընդ որում, փաստաթղթում նշվում է, որ Հայկական սահմանի շրջափակման վերացումը պետք է կարեւոր քայլ դառնա երկու երկրների միջեւ բարեդրացիական հարեւանական հարաբերությունների հաստատման ճանապարհին եւ պետք է աջակցի առեւտրական կապերին: Բացի այդ, ԵՄ-ն նշում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների որեւէ զարգացման բացկայությունը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի միջեւ նամակներ փոխանակելուց հետո: Այնուամենայնիվ, զեկույցում նշվում է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցում Թուրքիայի դիրքորոշման համապատասխանեցումը ԵՄ դիրքորոշմանը, հայտնում է ABHABER-ը: