14 հոկտեմբերի 2015 - 19:05 AMT
ԼՂՀ-ում սեպտեմբերին գներն ընկել են, ՀՀ-ում՝ աճել

ԼՂՀ սպառողական շուկայում 2015-ի սեպտեմբերին գրանցվել է գների 0,3%-ով անկում ՝ օգոստոսի համեմատությամբ: Այդ մասին հայտնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:

Սեպտեմբերին պարենային մթերքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) նվազել են 0,5%-ով, ծառայությունների սակագները՝ 0,2%-ով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,2%-ով:

ՀՀ-ի սպառողական շուկայում 2015-ի սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատությամբ գրանցվել է գների 0.1% աճ: Հայաստանում հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.32%, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.27% նվազում) 0.05 տոկոսային կետով: