16 հոկտեմբերի 2015 - 11:16 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Դանիայի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը բարեգործական համերգներ է տալիս ՀՀ-ում [ֆոտոռեպորտաժ]

Հոկտեմբերի 10-16-ը բարեգործական համերգներով Հայաստանում է գտնվում Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը, որը ղեկավարում է Դորթե Բիլը: Համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և նվիրվում դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին:

Հոկտեմբերի 11-ին երգչախումբն արդեն ելույթ է ունեցել Վանաձորում, հոկտեմբերի 12-ին՝ Գյումրիում, հոկտեմբերի 14-ին՝ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, երեկ՝ Դիլիջանում, այսօր էլ՝ ամսի 16-ին, դանիացի աղջիկները կերգեն Ծաղկունքում:

Երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր, ժամանակակից և արևմտաեվրոպական ստեղծագործություններ, դանիական ժողովրդական երգեր` խորեոգրաֆիկ կատարումներով, երգչախումբը կատարում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

ՖՈՏՈՇԱՐՔ