8 նոյեմբերի 2006 - 04:24 AMT
ԱՊԼ-ի խնդրահարույց հարաբերությունները Թուրքիայի հետ Հայաստանը կարող է իր համար նպաստավոր դարձնել
Հայաստանը, այնուամենայնիվ, մերձավորարեւլյան երկիր է: Պետք չէ մոռանալ, որ ներկայիս Հայաստանը հանդիսանում է ընդամենը այն Հայաստանի հյուսիսային ծայրամասը, որը տեղակայված է հենց Մերձավոր Արեւելքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: «Մեր արտաքին քաղաքականությունը արաբամետ է եւ դա ճիշտ է: Հայաստանը միակ քրիստոնյա երկիրն է, որը դիտորդի կարգավիճակ է ստացել Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ). ոչ բոլոր արաբական եւ մահմեդական պետություններն են ընդունվել այդ կազմակերպություն: ԱՊԼ-ն Թուրքիայի հետ բավականին խնդրահարույց հարաբերություններ ունի, ինչը մենք կարող են մեր համար նպաստավոր դարձնել»,- ասել է նա: Մանուկյանը նշել է նաեւ քրդական գործոնը, որը ազդում է Հայաստանի եւ արաբական երկրների, մասնավորապես Սիրիայի հետ հարաբերությունների վրա: «Երկու երկրների հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ հենց քրդերի պատճառով, որոնց թիվը Սիրիայում մեծ է: Եւ հենց այդ պատճառով Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունները այսօր բարձունքի վրա են: Թուրքական գործոնը Սիրիայում շատ մեծ է` նորից քրդական խնդրի պատճառով»,- ընդգծել է արեւելագետը: