8 նոյեմբերի 2006 - 14:51 AMT
Նախնական տվյալների համաձայն, դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում
ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների ադրյունքները չեն փոխի ամերիկյան քաղաքականությունը Հայաստանի նկատամամբ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնտոնի Գոդֆրին: «Չեմ կարծում, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականություն կփոխվի Հայաստանի հարցում»,- ասել է նա: Գոդֆրիի խոսքերով, սպասվում են փոփոխություններ Միացյան Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես Իրաքի հարցում, քանի որ այդ հարցը հիմնական կետն էր նախընտրական շրջանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցել են նոյեմբերի 7-ին: Ընտրությունների ընթացքում կընտրվեն ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդմաները եւ ԱՄՆ կոնգրեսի 33 անդամնրը, ինչպես նաեւ ամերիկյան 36 նահանգների նահանգապետերը: Նախնական տվյալների համաձայն, դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: