8 նոյեմբերի 2006 - 18:37 AMT
«Վիմպելկոմ» ընկերությունը «ԱրմենՏելի» բաժնետոսմերի 10 տոկոսի գնման վերաբերյալ առաջարկ դեռ չի ստացել
Ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը Հայաստանի կառավարությունից դեռեւս չի ստացել «ԱրմենՏել» ընկերության բաժնետոսմերի 10 տոկոսանոց պետական փաթեթի գնման վերաբերյալ առաջարկություն: «Մենք կառավարությունից ԱրմենՏելի բաժնետոսմերի գնման վերաբերյալ պաշտոնական առաջարկ չենք ստացել, սակայն եթե նրանք դիմեն, մենք պատրաստ ենք քննարկել այդ հնարավորությունը»,- ասել է «Վիմպելկոմի» մամլո ծառայության ներակայցուցիչ Եկատերինա Օսադչայան` ավելացնելով, որ «Վիմպելկոմն» ինքը եւս չի դիմել Հայաստանի կառավարությանը ԱրմենՏելի բաժնետոսմերի վաճառքի առաջարկությամբ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր լրագորղներին, որ Հայաստանի կառավարությունը «Վիմպելկոմին» կվաճառի ԱրմենՏելի բաժնետոսմերի 10 տոկոսը` մենաշնորհից հրաժարվելու պայմանով: