8 նոյեմբերի 2006 - 18:56 AMT
Հաջորդ տարի CNN-ը կշարունակի Հայաստանի մասին գովազդային հոլովակների հեռարձակումը
2007 թվականին Հայաստանը կշարունակի ֆիանսավորել CNN-ով հանրապետության մասին գովազդային հոլովակների հեռարձակումը: Այդ նպատակով կծախսվի պետբյուջեով զբոսաշրջիկության զարգացման ծրագրի համար նախատեսված 250 մլն. դրամից ($567 հազ) 160 մլն.-ը ($420 հազ), հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, մնացած գումարը կուղվի ցուցահանդեսների կազմակերպմանը, գովազդային նյութերի նախապատրաստմանն ու ճանաչողական գործնեությանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ CNN-ը Հայաստանի մասին գովազդային հոլովակների հեռարձակումն սկսեց 2006 թվականի սեպտեմբերից: