10 նոյեմբերի 2006 - 14:16 AMT
Թուրքիան կատարել է ԵՄ պահանջներից մեկը
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն ընդլայնում է երկրի ոչ մահմեդական կրոնական համայնքների գույքային իրավունքները: Այդպիսով Անկարան կատարել է ԵՄ-ի հերթական պահանջը փոքրամասնությունների իրավունքների ամրապնդման վերաբերյալ: Նոր օրենքը դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը: Այդ նոր օրենքով հունական եւ հայկական քրիստոնեական, ինչպես նաեւ հրեական համայնքին թույլ է տալիս պահանջել 1974 թ. թուրքական պետության կողմից բռնագրավված գույքի վերադարձը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: