13 նոյեմբերի 2006 - 17:31 AMT
Նոյեմբերի 14-ին հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը կմեկնի Կոսովո
Նոյեմբերի 14-ին հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը կմեկնի Կոսովո: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հիշեցնենք, որ խաղաղապահների հինգերրորդ հերթափոխը Կոսովո է ուղեվորվել մայիսի 11-ին: Խաղաղապահ կոնտինգենտի ռոտացիան կատարվում է վեց ամիսը մեկ: