26 հոկտեմբերի 2015 - 14:32 AMT
Արոնյանն ու թիմը՝ շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության ոսկե մեդալակիր

Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող է դարձել Նովոսիբիրսկի «Սիբիր» ակումբը, որի կազմում է Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Թիմը տարել է 6 հաղթանակ և 1 մրցամարտ ավարտել ոչ-ոքի:

Արոնյանից բացի «Սիբիր»-ի կազմում են խաղացել Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լի Չաոն, Վան Յուեն, Անտոն Կորոբովը, Դմիտրի Կոկարևը, Դմիտրի Բոչարովը և ակումբի ավագ՝ Պավել Մալետինը:

Իսկ կանանց մրցաշարում բրոնզե մեդալի է արժանացած «ՅՈՒԳՐԱ» ակումբը, որի կազմում հանդես էր գալիս նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:

2015-ի մայիսին «Սիբիր» ակումբը Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունում հաղթել է դարձել: