ԵՏՄ հանձնաժողովն առաջարկել է Եվրամիության իշխանություններին երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման մասին: Պաշտոնական նամակը փոխանցվել է ԵՄ հանձնաժողովին: Այդ մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:
Ըստ նրա, այս որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում միության կառավարությունների ղեկավարների հանդիպմանը` ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղրզստանի և Հայաստանի մասնակցությամբ: Նամակը փոխանցվել է հոկտեմբերի կեսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հարկավոր է վերադառնալ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարին, և մենք առաջարկում ենք սկսել այդ երկխոսությունը»,-ասել է Վալովայան` նշելով, որ նամակը դեռևս հայտնում է միայն ԵՏՄ հանձնաժողովի կարծիքը:
Դեռ 2015-ի հունիսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարեց, որ Եվրամիությունը ԵՏՄ երկրների ավանդական և ամենամեծ գործընկերն է: Նա ԵՄ-ին անվանեց «ԵՏՄ հետ առևտրում հսկիչ փաթեթ ունեցող»: Ուստի, նրա խոսքերով, նույնիսկ այս իրողություններում Միությունը հնարավոր չի համարում հրաժարվել այդ երկարաժամկետ հարաբերություններից:
Ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել էր, որ Եվրոպայի շահերից է բխում ԵՄ և ԵՏՄ մերձեցման գործընթացի վերսկսումը:
«Ժամանակն է վերագործարկել նոր բանակցային ձևաչափը Եվրամիության և ԵՏՄ միջև, որը երկար ժամանակ արգելափակված էր, միաժամանակ բանակցելով Եվրոպայի և Ամերիկայի հետ ազատ առևտրի վերաբերյալ»,-ասել է Ֆրատինին:
Ըստ նրա, չի կարելի ժխտել ԵՏՄ և եվրոպական ընդհանուր շուկայի միջև առկա տնտեսական փոխադարձ կախվածությունը: Նա հավելել է, որ ինտեգրման գործընթացներն ու այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին է, օրինակ, «Մետաքսե ճանապարահը», պետք է լրացնեն իրար:
«Ես այստեղ հակասություն չեմ տեսնում: Անկեղծ ասած, եվրոպական ինտեգրումը, իսկ ես եվրոպամետ եմ տրամադրված, պետք է զարգանա, բայց ոչ մեկուսանալով: Եվրոպայի համար շահավետ չէ մեկուսացնել եվրոպական ձևաչափը մնացած աշխարհից: Մեր շահերից է բխում, որ փոխլրացում լինի, ոչ թե տարանջատում»,-ասել է նա:
Հոկտեմբերի 13-ին Բրյուսելում ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն և Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և ՌԴ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խորհրդական Ռիչարդ Շոստակի հետ, հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԵՏՄ-ում Բելառուսի նախագահության անունից Եվդոչենկովը ԵՀ ներկայացուցչին է փոխանցել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի նամակը` հասցեագրված ԵՀ նախագահ Յունկերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միություն և Եվրամիություն` համագործակցության ուրվագիծը» հուշագիրը, որը սեպտեմբերին 8-ին հավանություն է ստացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:
Կողմերը նաև քննարկել են ԵՏՀ և ԵՀ միջև գործակցության կազմակերպման հնարավոր տարբերակները: