16 նոյեմբերի 2006 - 14:05 AMT
Ռ.Քոչարյանի եւ Ի.Ալիեւի հանդիպումը կնպաստի առաջընթացին ղարաբաղյան հարցում
Եթե կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ապա առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ մասին նոյեմբերի 15-ին խորհրդարանում լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, հանդիպումը կնշանակի, որ երկու հանրապետությունների ԱԳՆ ղեկավարները գտել են մի ընդհանուր մոդուլ կամ կա դիրքորոշումների որոշակի մերձեցում: «Բնականաբար, այդ հարցերի առավել մանրակրկիտ քննարկումը կլինի երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: