29 հոկտեմբերի 2015 - 11:52 AMT
Ինչպես Լոնդոնում հիշատակեցին Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին [ֆոտոռեպորտաժ]

Լոնդոնի Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողության է կայացել: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ուելսի արքայազն Չարլզը: Հոգևոր երգերն արարողությանը կատարել է քաղաքի Սբ Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը: