30 հոկտեմբերի 2015 - 12:12 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկական ի՞նչ հուշարձաններ կան Իրանում. Ֆոտոցուցահանդես՝ Թումանյանի թանգարանում [ֆոտոռեպորտաժ]

Թումանյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 29-ին բացվել է «Հայկական ճարտարապետական կոթողների պահպանումն Իրանում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել է Երևանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը:

Ինչպես նշել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, դժվար ընտրությունը էր, քանի որ Իրանում բազմաթիվ հայկական հուշարձաններ կան: Արդյունքում ցուցաահնդեսում ներկայացվել են դրանցից ամենակարևորները, այնպես որ հանդիսատեսն Իրանում գտնվող նյութական ժառանգության մասին պատկերացում կկազմի:

Ներկայացված են հուշարձաններ, որոնք ԻԻՀ-ն վերականգնել է կամ գրանցել Իրանի ազգային ֆոնդում, ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 29-ը։

ՖՈՏՈՇԱՐՔ