ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետվճարային բաժանորդներն այսուհետ հնարավորություն կունենան ակտիվացնելու նաև ավելի մեծ՝ 7 ԳԲ, 15 ԳԲ և 30 ԳԲ ծավալով ինտերնետ-փաթեթներ:
7 ԳԲ ծավալով «inet 7 ԳԲ» փաթեթի համար հետվճարային բաժանորդը կվճարի ամսական 6000 դրամ: Ակտիվացման հրահանգն է` *110*4#:
15 ԳԲ ծավալով «inet 15 ԳԲ» փաթեթի համար բաժանորդը կվճարի ամսական 9000 դրամ: Ակտիվացման հրահանգն է` *110*5#:
30 ԳԲ ծավալով «inet 30 ԳԲ» փաթեթի համար հետվճարային բաժանորդը կվճարի ամսական 12.000 դրամ: Ակտիվացման հրահանգն է` *110*6#:
«inet 300 ՄԲ», «inet 1500 ՄԲ» և «inet 3000 ՄԲ» փաթեթները ևս հասանելի են՝ ինչպես և նախկինում: