4 նոյեմբերի 2015 - 23:04 AMT
Տուլայի մերձակայքում վթարված ավտոբուսի վարորդը կալանավորվել է 2 ամսով

ՌԴ Ուզլովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին կալանավորել երկու ամսով:

Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են:

ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար:

Զոհվածների մարմինները Երևան կտեղափոխվեն նոյեմբերի 5-ին: