6 նոյեմբերի 2015 - 15:46 AMT
Ջերմաստիճանը նոյեմբերի 7-11-ը կնվազի 5-7 աստիճանով. Տեղումներ են սպասվում

Հայաստանում նոյեմբերի 6-8–ը պարզ եղանակ կլինի, իսկ նոյեմբերի 9-10–ը հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղումներ են սպասվում: Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետը։

Քամին կլինի հարավ–արևելյան` 2-5 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10–ին աստիճանաբար կնվազի մինչև 7-8 աստիճան։

Նոյեմբերի 6–ին Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-16 աստիճան տաքություն, սակայն նոյեմբերի 10–ին կիջնի մինչև 7-9 աստիճան տաքություն։

Կարդացեք նաև՝ Նոյեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է լինելու, տեղումների քանակը՝ բարձր