Մոսկվայի «Սպարտակը» առաջիկա ձմեռային արձակուրդին մտադիր է 7 խաղացողի վաճառքի հանել, որոնց թվում է նաև ակումբի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Ակումբի հետ գործակցող ֆուտբոլային գործակալներից մեկը հայտնել է, որ այդ 7 ֆուտբոլիստից հինգը ռուսաստանցի են, երկուսը՝ արտասահմանցի: Ըստ սկզբնաղբյուրի, վերջիններիս թվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, գրում է A1plus.am-ը:
«Ռ-Սպորտ» կայքի տվյալներով, Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը ներկայումս տարաձայնություններ ունի մի քանի ֆուտբոլիստների հետ: Ակումբի ղեկավարությունը պաշտպանել է մարզչին և որոշել է տրանսֆերի հանել «անցանկալի» խաղացողներին:
2014-ին Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը կազմում էր մոտ $7,9 մլն:Մոսկովյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է 2019-ի ամռանը:
2015-ի սեպտեմբերինճանաչված գործակալ Ռոման Օրեշչուկը հայտնել էր, որ Մովսիսյանը ձմռանը կարող է փոխել թիմը: Նրա խոսքով՝ հայ հարձակվողի տեղափոխության շուրջ հետաքրքրված է անգլիական ակումբ: