20 նոյեմբերի 2006 - 18:25 AMT
Նոյեմբերի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները ժամանում են Երեւան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագհները նոյեմբերի 21-ին ժամանում են Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, միջնորդները կհանդիպեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանի, ապա հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցութունների շրջանակներում: Համանախագահների այցը կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների ղեկավարների բրյուսելյան հանդիպման արդյունքների հիման վրա, որի ընթացքում առաջարկվել էր կազմակերպել նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը»,- ասել է Կարապետյանը: