11 նոյեմբերի 2015 - 10:50 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի Startphone-ն առավել մատչելի կլինի Alcatel POP 3 սմարթֆոն գնելու դեպքում

Մինչև 2016 թ. հունվարի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից Alcatel POP 3 մոդելի սմարթֆոն ձեռք բերելիս Startphone սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սակագնային պլանի ամսավճարը կկազմի 5900 դրամ՝ 6500 դրամի փոխարեն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Startphone սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելիս Alcatel POP 3 սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 1 դրամով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: