12 նոյեմբերի 2015 - 11:51 AMT
Երևան-Մոսկվա մի քանի չվերթ կասեցվել է. Մոսկվայում ոչ թռիչքային եղանակ է

Մի քանի չվերթ Երևանից դեպի Մոսկվա կասեցվել է անորոշ ժամանակով: Այս մասին վկայում է «Զվարնթոց» օդանավակայանի պաշտոնական էջում տեղադրված չվացուցակը:

Ըստ տեղեկատվության՝ հետաձգվել են նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:05-ին, նոյեմբերի 12-ին՝ ժամը 6:30-ին, 12:30-ին, 13:50-ին նախատեսված չվերթները:

Չեն իրականացվել նաև Ռուսաստանի մայրաքաղաաքից դեպի Երևան նախատեսված թռիչքները:

Նոյեմբերի 10-ին ռուսական ԶԼՆ-ները տեղեկացրել էին, որ Մոսկովյան օդանավակայաններում եղանակի պատճառով մի քանի տասնյակ թռիչք է հետաձգվել: Օրինակ, Դոմոդեդովո օդանավակայանից հետաձգվել է 27 թռիչք ՌԴ-ց դուրս, իսկ 43 էլ դեպի ՌԴ:

Վնուկովո օդանավակայանում դադարեցվել է ՌԴ-ից 5 թռիչք և 6 թռիչք էլ դեպի ՌԴ: