14 նոյեմբերի 2015 - 15:26 AMT
Շախմատի թիմային ԵԱ. ՀՀ-ի տղամարդկանց և կանանց հավաքականները մեկնարկել են հաղթանակով

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մեկնարկած Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 13-ին կայացել են 1-ին տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Իսլանդիայի հետ և հաղթել 4:0 հաշվով: Կանանց թիմն էլ 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Նոյեմբերի 14-ին կայանալիք 2-րդ տուրում տղամարդկանց հավաքականը կմրցի բավականին ուժեղ կազմ ունեցող Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի ոչ պակաս ուժեղ Ռուսաստանիհավաքականի հետ:

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ից:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող է (2006-ին Թուրինում, 2008-ին ին Դրեզդենում և 2012-ին` Ստամբուլում)։

Բացի այդ, հայկական թիմը 1992, 2002, 2004 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև 1999-նի Եվրոպայի առաջնության հաղթող, Եվրոպայի առաջնության (2007, 1997) արծաթե և բրոնզե մեդալակիր, 1997, 2001, 2005 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։