Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի 40-րդ առաջնությունը:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը:
Իսկ 52 կգ քաշային, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը հաղթանակներ տանելով հասել էր եզրափակիչ: Մարզիկը մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրել էր 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացել էր գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին:
Գոտեմարտն ավարտվել է 2:4` հոգուտ ղազախստանցի մարզիկի. Կիրակոսյանն արժանացել է արծաթե մեդալի:
Նոյեմբերի 14-ին ՀՀ մարզիկներից ասպարեզ կմտնի Մաքսիմ Մանուկյանը:
52 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել մայիսի 15-ին Խորվաթիայի Զագրեբում: ՆաԵվրոպայի երիտասարդների չեմպիոն է, 2010-իԵվրոպայի բրոնզե մրցանակակիր:
Խորվաթիայի Զագրեբում Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Էռնեստ Հայրապետյանը նվաճել է արծաթե մեդալ:
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվող սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:27 հավաքածու մեդալների համարպայքարում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները: