Գերմանական Ալսդորֆ քաղքի ոստիկանությունը 3 մարդ է ձերբակալել, որոնց կասկածում են Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններին մեղսակից լինելու մեջ, հայտնել է տեղական Aachener Nachrichten-ը:
Ըստ պարբերականի, ոստիկանները տեղի ժամանակով 09:30-ին աշխատանքային կենտրոնի մոտ կանգնեցրել են ուղևորատար մի մեքենա, որտեղ 2 կին և 1 տղամարդ է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայում ոմն ալժիրցի է ձերբակալվել, սակայն քննությանը դեռ մի քանի օր կպահանջվի պարզելու համար, թե արդյոք նա մեղսակից է Փարիզում ահաբեկչակամն գործողություններին: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերը:
39-ամյա Ալժիրի քաղաքացին ապրում էր փախստականների ճամբարում: Նա ասել է մի քանի օր առաջ սիրիացի իր հարևաններին, որ «Փարիզը սարսափի ու շոկի է մատնվելու», ինչպես նաև, որ պայթյուն է նախապատրաստվում:
«Այժմ ստուգվում է դա զուտ դատարակ խոսակցություններ էին, թե նա իրոք գիտեր այդ մասին, այսինքն մեղսակից էր: Կալանքի թույլտվությունները ստորագրվել են, կոնկրետ անձը ձերբակալված է, մի քանի օր է պետք պարզելու համար գործի բոլոր հանգամանքները»,-ասել է Եգերը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը»: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: