Հայաստանի մարզիկները Կասաբլանկա քաղաքում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճել են երկու մեդալ:
Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը՝ արծաթե մեդալ:
Եվս հինգ մարզիկ զբաղեցրեցին 5-րդ հորիզոնականը՝ վարկանիշային միավորներ բերելով հավաքականին:
Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվող սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունում ուժերը չափել են 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ: 27 հավաքածու մեդալների համարպայքարում են եղել նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:
Այսպիսով, 2015-ի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասել է 20-ի:
Դեկտեմբերի 4-ից 7-ը կացկացվի նաև դեռահասների (կադետների) Եվրոպայի առաջնությունը:
52 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել մայիսի 15-ին Խորվաթիայի Զագրեբում: Նա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է, 2010-իԵվրոպայի բրոնզե մրցանակակիր: