Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված գործակցության շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգավածի այգում, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի «Շողակաթ»-ի այգում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել։
Սա արդեն 5-րդ նմանատիպ ծրագիրն է, որ իրականացվում է Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի հետ գործակցության շրջանակում։
Հատուկ նախագծով և չափանիշներով պատրաստվող ճոճանակները տեղադրվում են վերջին երկու տարիներին վերանորոգված ու մանկական մարզական խաղ-գույքով համալրված զբոսայգիներում։
Երևանի Ինթերնեյշնալ Ռոտարի ակումբի քարտուղար Արթուր Միրոյանը նշել է, որ ծրագիրը կյանքի կոչելուն աջակցել են նաև Հայաստանում ՄԱԱԶԿ-ի ծրագիրը, ինչպես նաև Գլենդելի «Ուրբաթ» ակումբը։
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում գրանցված է 200.401 հաշմանդամություն ունեցող անձ` հանրապետության բնակչության 6.6%-ը: Հաշմանդամություն ունեցողների 48%-ը կին է, իսկ 4%-ը՝ երեխաներ (8.047):