18 նոյեմբերի 2015 - 18:43 AMT
Զեկույց. Հայաստանը ահաբեկչության նվազագույն ռիսկանյության երկրների գոտում է

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի հրապարակած «Ահաբեկչության համաշխարհային ինդեքս-2015» զեկույցի համաձայն, Հայաստանը ահաբեկչությունների նվազագույն ռիսկայնության երկրների թվում է: Ինստիտիուտի փորձագետների կողմից կազմած վարկանիշային աղյուսակում Հայաստանը 116-րդ հորիզոնականում է: Վերջին՝ 124-րդ հորիզոնականը կիսել են ընդհանուր առմամբ 39 երկիր:

Զեկույցում Հայաստանի համար պոտենցիալ վտանգի աղբյուր է հիշատակվում 2014-ին հայտնված տեղեկությունն առ այն, որ 70 հայազգի մարտիկ միացել են քրդական ջոկատներին «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Առավել վտանգավոր երկրներն են Իրաքն, Աֆղանստանը, Նիգերիան, Պակիստանը, Սիրիան:

Ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը 2014-ին 2013-ի համեմատ ավելացել է 80%-ով: հաշվետու տարվա ընթացքում ահաբեկչություններում զոհվել է 32.658 մարդ: Ամենաշատ ահաբեկչությունները տեղի են ունեցել Աֆղանստանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում և Սիրիայում` բոլոր զոհերի ընդհանուր թվի 78%-ը: