24 նոյեմբերի 2006 - 16:15 AMT
Գերհարդ Շրյոդեր. ԵՄ-ն պետք է աջակցեր Թուրքիային
ԵՄ-ն պետք է աջակցեր Թուրքիային: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Նրա խոսքերով, Թուրքիան իրավացի է պահանջելով կիպրոսյան հարցի արդարացի լուծում: «Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է իրադրության կայունացմանն Իրանում, Իրաքում եւ Աֆղանստանում եւ կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի բոլոր երկրների համար: Հենց այդ պատճառով էլ Եվրամիությունը պետք է սատարի Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Այդ երկիրն այն վիճակում չէ, որ պետք է աղերսի ԵՄ անդամակցության մասին»,-ասել է ԳԴՀ նախկին կանցլերը, գրում է «Զաման» թերթը: