23 նոյեմբերի 2015 - 11:49 AMT
Սիրիայի բանակը Քեսաբի մոտ ռազմավարական կարևոր դիրք է գրավել

Քեսաբում սիրիական բանակն կարևոր առաջխաղացում է ունեցել՝ գրավելով Ժապալ Զահի կոչվող շրջանը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրք է, հայտնում է «Արևելք»-ը:

Ահաբեկիչները թուրքական սահմանը հատելուց հետո հենց այս շրջանն են օգտագործել հայաբնակ Քեսաբին հարվածներ հասցնելու համար: Սիրիական բանակին այժմ հաջողվել է ընդլայնել բնակավայրի շուրջ անվտանգության գոտին: Զինյալները խուճապի են մատնվել:

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել:

Կարդացեք նաև՝ Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է տուն