2016-ի հունվարի 11-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի 2015 «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկրի եւ տարվա լավագույն մարզչի անունները:
Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող երկրից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության համար սահմանված ժամկետներում մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները: Ահա դրանք:
Սարգիս Հովսեփյան.
Լավագույն ֆուտբոլիստ`
1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Լուիս Սուարես
Լավագույն մարզիչ`
1. Խոսեպ Գվարդիոլա 2. Լուիս Էնրիկե 3. Ունաի Էմերի
Հենրիխ Մխիթարյան.
Լավագույն ֆուտբոլիստ`
1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Զլատան Իբրահիմովիչ
Լավագույն մարզիչ`
1. Լուիս Էնրիկե 2. Ունաի Էմերի 3. Խոսեպ Գվարդիոլա